Փոքրիկ երգչուհի Նանուլը, որ երկու տեսահոլովակում նկարահանվել էր երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանի նմանությամբ, որոշել է առանձնանալ:
Նա այս անգամ հանրությանը ներկայացրել է այնպիսի տեսահոլովակ, որտեղ ավելի մանկական կերպարում է:
Խոհանոցային «գործերից» սկսած մինչեւ պարային աշխուժ շարժումներ երգչուհի Նանուլը անում է իրեն հատուկ ճարպկությամբ ու բոլոր բալիկների պես` թիթիզ:
Թե ինչ հաջողություն կունենա փոքրիկի այս տեսահոլովակը, ժամանակը ցույց կտա: Բայց օրը հետաքրքիր է ընտրված. այսօր երեխաների պաշտպանության միջազգային օրն է: