Սիրիացիներն ԱՄՆ-ի և Թուրքիայի աջակցությամբ սկսել են «Իսլամական պետության» վրա հարձակումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ի և Թուրքիայի աջակցությամբ հազարավոր սիրիացի զինյալներ սկսել են Սիրիայի հյուսիսում «Իսլամական պետության» կողմից վերահսկվող տարածքների վրա հարձակումը, փոխանցում է Reuters-ը:

Ռազմական օպերացիան սկսվել է մայիսի 31-ին և կտևի մեկ շաբաթ՝ ամբողջական իրականացման համար: Հարձակման նպատակը Թուրքիայի հետ սահմանին սիրիական տարածքների հասանելիության հատումն է: Թուրքիայի հետ սահմանն ահաբեկիչներն օգտագործում են որպես բազա՝ Եվրոպայից արտասահմանցի վարձկանների ներթափանցման համար

«Կարևոր է, որ դա վերջին մուտքն է Եվրոպա»,-ասել է ԱՄՆ ՊՆ բարձրաստիճան պաշտոնյան:

Հարձակման պլանին ծանոթ աղբյուրները հայտնում են, որ ամերիկյան հատուկ նշանակության ուժերը կօգնեն սիրիացիներին ցամաքային հարձակման ժամանակ:

Ընդ որում, հաղորդվում է, որ օպերացիային մասնակցում է նաև Թուրքիան:




Լրահոս