
“Դեյու” մակնիշի ավտոմեքենայի վարորդը սեպտեմբերի 16-ին՝ ժամը 16.15-ի սահմաններում, Երևանի Զաքարիա սարկավագի փողոցի թիվ 118 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 18-ամյա աղջկա։ Ինչպես տեղեկացնում են ոստիկանության մամուլի ծառայությունից, աղջիկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: