
Այսօր ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի իրավական հարցերով խորհրդական Արմեն Հարությունյանի գլխավորած պատվիրակությունն եռօրյա աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն` Եկատերինբուրգ քաղաքում կայանալիք “Պարտապանի գույքի վրա բռնագանձում տարածելու ժամանակակից հիմնախնդիրները, դրանց լուծման ուղիները և կատարողական փաստաթղթերի արդյունավետության բարձրացման մոտեցումները” թեմայով 4-րդ միջազգային գիտագործնական համաժողովին մասնակցելու նպատակով: