Ադրբեջանը շարունակում է որոշիչ դեր խաղալ էներգառեսուրսների մատակարարման հարցում. Օբամա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանը շարունակում է որոշիչ դեր խաղալ էներգառեսուրսների մատակարարման հարցում: Այս մասին, ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները, ասվում է 23-րդ միջազգային ցուցահանդեսի, Caspian Oil&Gas-2016 կոնֆերանսի և Caspian Power-2016 կասպիական միջազգային ցուցահանդեսի մասնակիցներին ուղղված՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ուղերձում:

ԱՄՆ նախագահի ուղերձում ասվում է, որ «վերջին 20 տարիներին Ադրբեջանի համար  քաղաքական և տնտեսական բարդ շրջանում ԱՄՆ-ն էներգետիկ ոլորտում մշտապես սերտորեն աշխատել է Ադրբեջանի կառավարության հետ »:

«Էներգառեսուրսների մատակարարման դիվերսիֆիկացման ներկայիս պայմանները կարևոր են, քան երբևէ»,-ընդգծվում է ուղերձում:

Օբաման նշել է նաև «Հարավային գազային միջանցքի» ծրագրի իրականացման հարցում զգալի առաջընթացը:




Լրահոս