Ադրբեջանի ԱԳ նախարարը ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հարցով հանդիպումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հաղորդում է «Ռիա նովոստի» գործակալությունը, Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը Բրյուսելում ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ հունիսին կայանալիք հանդիպման մանրամասները: Այդ մասին «Ռիա նովոստի»-ին հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Հիքմեթ Գաջիևը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Վիեննայում մայիսի 16-ին կայցել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների երկրների (ԱՄՆ, Ռուսաստան, և Ֆրանսիա) արգործնախարարների մասնակցությամբ: Հանդիպման ժամանակ խոսել են զինանդադարի անհրաժեշտության, հրադադարի խախտումների մեխանիզմների ստեղծման կարևորության մասին: Բացի այդ, անդրադարձել են նաև հակամարտությունը լուծելու համար բանակցությունների վերսկսմանը:




Լրահոս