Աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և Հայաստանի նախագահների միջև հերթական բովանդակալից բանակցությունների կազմակերպման համար: Այս մասին, ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ադմինիստրացիայի ղեկավարի տեղակալ, արտաքին կապերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը:
Մամեդովի խոսքով՝ այդ կապակցությամբ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը Բրյուսելում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:
Ալիևի ադմինիստրացիայի ղեկավարի տեղակալը հայտնել է նաև, որ Բրյուսելում կայացած հանդիպման արդյունքներն առաջիկայում կվերլուծվեն: