
Սեպտեմբերի 17-ին, ժամը 01.50-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Դիտակ գյուղում այրվում է տուն: Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Դիտակ գյուղի Բաղրամյան փողոցում գտնվող թիվ 4 տան տանիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.49-ին, մարվել՝ 03.35-ին: Այրվել են Շ. Հ.-ին պատկանող չբնակեցված տան տանիքի փայտյա կառուցատարրերը՝ 100 քմ: