Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ջաբրաիլ բնակավայրի մոտ հովիվները մայիսի 30ին «Սմերչ» համազարկային համակարգի բեկորներ են հայտնաբերել: Այս մասին հայտնում է Լեռնային Ղարաբաղում գործող Halo Trust կազմակերպության թվիթերյան էջը: Կազմակերպության թվիթերյան էջում նշվում է նաև, որ որոնողական աշխատանքները շարունակվում են: «Արմենպրես»ի հետ զրույցում ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը նշեց, որ դրանք քառօրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից Արցախի դեմ կիրառած «Սմերչ»ի բեկորներն են:
«Դրանք «Սմերչ»ի այն բեկորներն են, որոնք Ադրբեջանի կողմից օգտագործվել են ապրիլի 25ը ռազմական գործողությունների ընթացքում», ասաց Հասրաթյանը: Ջաբրաիլի մոտակայքում հայտնաբերված բեկորները ևս մեկ անգամ վկայում են այն մասին, որ ապրիլի 25 քառօրա պատերազմի ընթացքում Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական բնակչության դեմ «Սմերչ» է կիրառել: The Halo Trustը զբաղվում է ականների և չպայթած զինամթերքի վնասազերծմամբ:
Halo Trustը 6 000 սակրավորներով ականազերծման աշխատանքներ է իրականացնում Լեռնային Ղարաբաղում, Կամբոջայում, Մոզամբիկում, Սոմալիում, ՇրիԼանկայում, Էրիտրեայում, Աբխազիայում, Չեչնիայում, Կոսովոյում, Անգոլայում և Աֆղանստանում: Կազմակերպությունը հիմնադրվել է 1988թ. և առաջին անգամ սկսել է գործունեություն ծավալել Աֆղանստանում, որտեղ հազարավոր քաղաքացիական անձինք զոհվում կամ վիրավորվում էին հողի տակ թաքնված ականների