Թուրքիայի նորանշանակ վարչապետն «անհեթեթ» է համարել Ցեղասպանության հարցով Բունդեսթագում նախատեսված քննարկումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի նախագծի քննարկումն «անհեթեթ է»: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նորանշանակ վարչապետ Բինալի Յըլդըրըմը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Այդ քվեարկությունը մենք անհեթեթ և ոչ մոտիվացված ենք համարում: Այդ իրադարձությունները տեղի են ունեցել Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին… Բաց և հստակ հայտարարում ենք ողջ աշխարհին, որ այդ հարցով թաքցնելու ոչինչ չունենք, թող համակողմանի ուսումնասիրություն անցկացվի: Արմատապես սխալ է պատմական թեման քաղաքականացնելը»,-հայտարարել է Յըլդըրըմը:

Նա նախազգուշացրել է, որ բանաձևի ընդունման դեպքում կվատթարանան Գերմանիայի և Թուրքիայի միջև հարաբերությունները:

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր հերթին սպառնացել էր խզել Գերմանիայի հետ հարաբերությունները:




Լրահոս