Ճապոնիայում Mitsubishi մակնիշի փոքր մեքենաների վաճառքը վառելիքի սկանդալի պատճառով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մայիսին նվազել է 75%-ով: «Ռիա նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ճապոնական «Կիոդո» գործակալությունը:
Mitsubishi Motors-ը ապրիլին խոստովանել է, որ 25 տարվա ընթացքում իրականացրել են իրենց մակնիշի մեքենաների ու անիվների, ավտոճանապարհային մակերևույթի և քամու էներգիայի միջև շփման ուժերի չափման փորձարկումներ, որպեսզի հասնեն վառելիքի սպառման լավ ցուցանիշների: