ԵԱՀԿ Մինսկի խումբը Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման հույս է հայտնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵԱՀԿ Մինսկի խումբը հույս ունի, որ ԼՂ հարցով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը տեղի կունենա հունիսին: Այս մասին Թվիթերի իր էջում գրել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության համպարփակ կարգավորման հարցով կարևոր բանակցություններ ենք անցկացրել Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ: Հունիսին նախագահների հանդիպման հույս ունենք»,-գրել է Ուորլիքը:

Ավելի վաղ Ալիևի ադմինիստրացիան հայտարարել էր «հերթական բովանդակալից» բանակցությունների կազմակերպման մասին:




Լրահոս