Կրեմլում Էրդողանին հիշեցրել են ներողության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Մոսկվայի հետ հարաբերությունների վերականգման մասին պաշտոնական Անկարայի հայտարարությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ես իրավասու չեմ խորհուրդ տալ մեկ այլ երկրի նախագահին, դա ոչ կոռեկտ կլինի, սակայն անհրաժեշտ եմ համարում հիշեցնել այդ հարցով մեր երկրի նախագահի հայտարարությունները: Նախագահը մեր օդաչուի սպանությունից մի քանի օր անց հայտարարեց, որ նման ագրեսիվ գործողություններից հետո ռուսական կողմը ներողության և բացատրությունների է սպասում»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը:

Պեսկովը նշել է նաև, որ Մոսկվան ակնկալում է, որ Թուրքիան ներողությունից զատ փոխհատուցման կվճարի զոհված ռուս օդաչուի ընտանիքին:




Լրահոս