«Որ սիրահարվում էինք, միմյանց նամակներ էինք գրում, հիմա sms են գրում». Էդուարդ Շարմազանովի մանկության հիշողությունները (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մանուկ հասակում երազել է ֆուտբոլիստ դառնալու մասին և, չնայած այդ երազանքը չի կատարվել, սակայն կարողացել է լուսանկարվել ֆուտբոլի լեգենդների հետ: Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ իր մանկությունը շատ լավ է անցել:

Համեմատելով այժմյան սերունդի հետ` նա ընդգծեց, որ այժմ երեխաների միջև անմիջական շփումն է քչացել:

«Ես կուզեի, որ երեխաներն ավելի անմիջական շփվեին: Իմ մանկության շրջանում դպրոց գնալիս ֆուտբոլ էինք խաղում, դպրոցից գալիս ֆուտբոլ էինք խաղում: Որ սիրահարվում էինք, միմյանց նամակներ էինք գրում, հիմա sms են գրում», – նշեց նա:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում




Լրահոս