Հայաստանը՝ ռուս զբոսաշրջիկների համար երրորդ ամենահայտնի ուղղություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վկայակոչելով Travel.ru-ին՝ «Առկա» գործակալությունը հայտնում է, որ Հայաստանը համարվում է 2016 թվականի երրորդ ամենահայտնի ուղղությունը ռուս զբոսաշրջիկների համար նախկին Սովետական Միության տարածքում:

2015 թվականին 1.2 միլիոն օտարերկրյա զբոսաշրջիկներ են այցելել Հայաստան, ընդ որում 500 հազարը՝ Ռուսաստանից: Նրանք արձակուրդների մեծ մասը անցկացրել են մայրաքաղաք Երևանում, միաժամանակ մեկնելով նաև Ջերմուկ, Ծաղկաձոր ու Սևանա լճի առողջարանային քաղաքներ:

Ռուս զբոսաշրջիկների համար նախկին Խորհրդային հինգ ամենահայտնի հանրապետություններն են Ադրբեջանը, Ղազախստանը, Հայաստանը, Ղրղզստանը և Բելառուսը:
Ղազախստանում, ուր տարեկան շուրջ մեկ միլիոն զբոսաշրջիկ է այցելում, ամենահայտնի ուղղություններն են մայրաքաղաք Աստանան, Կոկշետաուն, լեռնադահուկային հանգստավայր Չիմբուլակը:

Դասկարգումը կազմվել է հյուրանոցների ու բնակարանների ամրագրումների տվյալների հիման վրա: Համաձայն Travel.ru-ի՝ ԱՊՀ երկրներում բնակարանների միջին արժեքը կազմում է օրեկան 3 հազար ռուբլի:
Ցածր գների, զարգացած ենթակառուցվածքի, առանց վիզայի մուտքի ու ռուսախոս մարդկանց մեծ քանակության շնորհիվ է, որ ԱՊՀ երկրները գրավիչ են համարվում ռուս զբոսաշրջիկների համար:




Լրահոս