Կնոջ միջոցներով ապրող հերթական ՀՀԿ-ականը. Սամվել Նիկոյանի կնոջ եկամուտներն ավելի շատ են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Նիկոյանի դրամական միջոցները 2015 տարեվերջին, նախորդ տարվա համեմատ, էապես աճել են: Նա հայտարարագրել է 63 հազար դոլար եւ 4 մլն դրամ դրամական միջոց: Պատգամավորը որպես եկամուտ հայտարարագրել է իր աշխատավարձը, որը տարվա կտրվածքով կազմել է մոտ 7 մլն դրամ:

Նրա կինը՝ Մադլենա Վիրաբյանը, հայտարարագրել է 3 հազար դոլար դրամական միջոց: Սակայն Մադլենա Վիրաբյանի եկամուտներն ավելի շատ են, քան պատգամավոր ամուսնունը: Նա հայտարարագրել է շահաբաժնի տեսքով ստացված եկամուտ, որը կազմել է 11 մլն 433 հազար դրամ: Նրա տարեկան աշխատավարձը կազմել է 1 մլն 360 հազար դրամ, եւ, որ ամենաուշագրավն է, հայտարարագրել է «այլ եկամուտ»՝ 1 հազար 600 դոլարի չափով: Հիշեցնենք, որ Նիկոյանի ընտանիքի հետ է կապվում «ՆԱՐ» դեղատունը, որը Ջրվեժում գործող միակ դեղատունն է:




Լրահոս