Washington Post-ը Լեռնային Ղարաբաղում խաղաղության հասնելու ճանապարհին 2 խոչընդոտ է նշել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2 տասնամյակ Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցությունները շոշափելի արդյունք չեն տվել, իսկ քառօրյա պատերազմը կոտրեց համպարփակ կարգավորման հույսը, գրում է Washington Post-ը:

Պարբերականը նշում է, որ կողմերից յուրաքանչյուրը մտավախություն ունի, որ մյուս կողմն իր շահերից ելնելով կօգտվի խախաղ համաձայնագրից:

«Մինչև վերջ անհասկանալի է մնում, թե ինչն էր ապրիլյան բախումների պատճառը: Հավանական պատճառը Հայաստանի պաշտպանությունը փորձարկելու և բանակցություններում փոխզիջումներ ստիպելու՝ Ադրբեջանի փորձն էր: Ադրբեջանին չի բավարարում  ստատուս քվոն և տարածքների զգալի մասի կորուստը, և այդպիսով չի բավարարում խաղաղ գործընթացը, որը տարիներ շարունակ անարդյունք ձգձգվում է»,-ասվում է հոդվածում:

Այդ ճանապարհին պարբերականը 2 խոչընդոտ է նշում: Առաջինն այն է, որ «լուծումները հեշտ չեն լինի»: «Նույնիսկ եթե Հայաստանի և Ադրբեջանի նախագահները փոխզիջման մասին որոշում ընդունեն, ո՛չ մեկը, ո՛չ մյուսը շատ բան չեն շահի՝ չհամոզելով ո՛չ իրենց կառավարությանը, ո՛չ հանրությանը: Երկու կողմերից էլ հռետորաբանությունն առավել կտրուկ է հնչում: Խաղաղ համաձայնագրի այլընտրանքային դիրքորոշումներ ոչ մի կերպ չեն քննարկվում»,-գրում է Washington Post-ը:

Երկրորդ խոչընդոտը, ըստ պարբերականի, «համագոյակցության ցանկության բացակայությունն է»:

«2005թ. բանակցությունների հիմքում ընկած սկզբունքները հետաձգում են ԼՂ վերջնական կարգավիճակը, որը կորոշի ժողովրդի կամքը: Հայկական կողմն այն անկախության մասին հանրաքվե է համարում, իսկ ադրբեջանական կողմը մերժում է դրա հնարավորությունը: Երբ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ բոլոր համաձայնագրերը բանակցությունների սեղանի վրա են, նա հենց դա նկատի ուներ:  Սակայն երկու կողմերը նման մեկնաբանության դեմ են»,-գրում է պարբերականը:

Washington Post-ը հավելում է, որ «Ադրբեջանի կառավարությունը Լեռնային Ղարաբաղի հայերի հետ կապերը բարելավելու և վստահություն առաջացնելու համար ոչինչ չարեց, և այդ իսկ պատճառով ԼՂ-ում քվեարկության արդյունքը հեշտ է կանխատեսել»:




Լրահոս