«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ առաջիկայում ՀՀ հանրային հեռուստաընկերությունը Չինաստանի Հանրապետությունից անհատույց կստանա 60 մլն չինական յուանի (մոտ 9 մլն դոլար) չափով օգնություն:
«ՀՀ կառավարության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջեւ տեխնիկատնտեսական համագործակցության մասին» համաձայնագրով նախատեսվում է ՉԺՀ կառավարության կողմից ՀՀ կառավարությանը 60 միլիոն յուանի անհատույց տեխնիկական օգնության տրամադրում` հանրային հեռուստաընկերության համար հեռուստատեսային տաղավարի ծրագրի եւ ՀՀ այլ ծրագրերի քննարկման եւ իրականացման նպատակով:
Ի դեպ, այս համաձայնագրին հավանություն տալու մասին որոշման նախագիծը կառավարության վաղվա նիստում կներկայացնի ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: