
Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, ոստիկանության Տարոնի բաժին է ահազանգել ինտերկապ բարեգործական ընկերության փոխտնօրենը և հայտնել, որ Վանաձորի Ղուկասյան փողոցում գտնվող իրենց տան աստիճանահարթակից կախվելու միջոցով ինքնասպան է եղել հայրը՝ 85-ամյա Սարգիս Մ.-ն: Ինչպես հայտնում է ֆոտորագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել ոստիկանության Լոռու մարզային վարչության և ոստիկանության Տարոնի բաժնի օպերատիվ քննչական խմբերը: Ժամանել է նաև դատական բժիշկը, ում նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չկան: Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ: