Ֆրանսիացի հարձակվող Անտոնի Մարսիալը ճանաչվել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի մայիս ամսվա լավագույն ֆուտբոլիստ ,- հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
Նախորդ ամիս Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստը Պրեմիեր լիգայում մասնակցել է երեք հանդիպման, դարձել երեք գոլի ու մեկ արդյունավետ փոխանցման հեղինակ:
Անգլիայի ավարտված առաջնությունում անցկացրած 31 խաղում Մարսիալը խփել է 11 գոլ: