Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն գլխավորում է աշխարհի ամենաճանաչված մարզիկների հարյուրյակը:
Երկրորդ տեղում է «Քլիվլենդ»-ի բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսը: Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին երրորդ հորիզոնականում է:
Նրան հաջորդում է Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը, իսկ հնգյակը եզրափակչում է շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը: