Ալիևը մեկնում է Գերմանիա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնական այցով կմեկնի Գերմանիա: Այս մասին հայտնում է  Habertürk-ը՝ նշելով, որ Ադրբեջանի նախագահի այցը պլանավորվում է հունիսի 7-ին:

Ավելի վաղ Ալիևի նախապատրաստվող այցի մասին հայտնել էր Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ:

Հաղորդվում է, որ Ալիևի վերջին այցը Գերմանիա կայացել էր այս տարվա փետրվարին: Նա մասնակցում էր Մյունխենի անվտանգության կոնֆերանսին:




Լրահոս