
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 16-ին մեկնելու է Մոսկվա: Բայց ոչ թե Մաքսային միությանն անդամակցելուն ուղղված հարցերը քննարկելու, այլ միանգամայն ուրիշ՝ մի փոքր ավելի բարի նպատակով. նա պետք է մասնակցի Մոսկվայի Օլիմպիական պողոտայում կառուցված հայկական եկեղեցու բացմանը: Մեր տեղեկություններով՝ Ս. Սարգսյանի հետ Մոսկվա են մեկնելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ու ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդը: Ու քանի որ ավանդաբար ՀՀ նախագահի նստավայրից չեն պատասխանում մեր հարցերին, ուստի լուրի իսկությունը պաշտոնական աղբյուրներից ճշտելու փորձ «Ժողովուրդ»-ն այս անգամ չարեց: Իրադարձությունները ցույց կտան ամեն ինչ: