Այս մթերքներն անհամատեղելի են, սակայն քչերը գիտեն, թե որ դեպքում չի կարելի դրանք խառնել:
Այուրվեդայի (հնդկական բժշկական սիստեմ) տեսանկյունից՝ սննդի մարսման գործընթացը պետք է տեղի ունենա առանց բացասական հետևանքների:
Փքվածություն, ցավ, գազեր, սրտխառնոց… այս ամենը կարող է սննդի ոչ ճիշտ համատեղման պատճառ լինել:
1. Լոլիկ և վարունգ

Այս մթերքները անհամատեղելի են, քանի որ տարբեր կերպ են մարսվում մեր օրգանիզմի կողմից:
2. Մրգեր ուտելիքից հետո

Մրգերը մարսվում են մեր օրգանիզմի կողմից շատ արագ: Այդ իսկ պատճառով եթե Դուք միրգ եք ուտում ընթրիքից հետո, խմորման գործընթացն անխուսափելի է:
3. Լազանյա կամ պանրի հետ տաք սենդվիչ

Սպիտակուցների և օսլայի մարսման համար թթվայնության տարբեր մակարդակներ են պետք: Մեր ստամոքսը սկում է սպիտակուցներից, իսկ օսլան սպասում է իր հերթին:
4. Պանիր և մսով ձվածեղ

Չի կարելի նման քանակությամբ սպիտակուց համատեղել մեկ ուտեստի մեջ:
5. Կաթով վարսակի ապուր և նարինջի հյութ

Նարինջի հյութի մեջ թթվայնությունը ոչնչացնում է օսլայի մարսման համար պատասխանատու ֆերմենտը: Ինչպես նաև թթվային մթերքները կարող են մակարդել կաթը:
6. Ոլոռ և պանիր

Նման համատեղումը փքվածություն է առաջացնում:
7. Սեխ և միս

Սեխը պետք է ուտել ցանկացած մթերքից առանձին:
8. Բանան և կաթ

Բանանով կոկտեյլների սիրահարները պետք է իմանան, որ նման համատեղումը օրգանիզմի համար բարենպաստ չէ: Մարսողության գործընթացն արագացնելու համար կոկտեյլի մեջ կարելի է հիլ կամ մշտընկույզ ավելացնել:
9. Յոգուրտ և մրգեր

Մրգերի հետ ցանկացած կաթնամթերքի համատեղումը դանադաղեցնում է մարսողությունը, քանի որ այն հանգեցնում է աղիքային ֆլորայի փոփոխմանն ու տոքսինների ազատմանը:






























