Կիբերհարձակումներից պաշտպանող շքեղ ֆլագմանը թողարկվել է բրիտանա-իսրայելական Sirin Labs ընկերության լայն շրջանակներում: Ինչպես հայտնում է արտադրողը, բարձր անվտանգությունն ապահովել է «կապի պաշտպանության ռազմական ստանդարտների» իրականացումը:
Գաղտնալսումներից խուսափելու համար իրականցվել է 256-բիթանոց AES-կոդավորում, որն ակտիվանում է սարքի հետևի մասում տեղակայված անջատիչի օգնությամբ: Այնտեղ է տեղակայված նաև մատների հետքերի համար նախատեսված սքաները:
Ֆլագմանը կրում է Solarin անունը, հագեցած է 5.5-դյույմանոց IPS-էկրանով՝ 2560х1440 պիքսել թույլտվությամբ, 1500:1 կոնտրաստով, 600 կդ/քառ մ լուսավորությամբ և պաշտպանված Corning Gorilla Glass 4 կոր ապակիով:
Այն աշխատում է ОС Android 5.1 համակարգով: Իսկ դիզայնը համապատսխանում է luxury կատեգորիային: