Երեկ ԱԺ-ում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը հայտարարեց, որ լրատվական դաշտում հեղինակային իրավունքների պաշտպանությանն ուղղված քայլերը չպետք է վնասեն լրագրողական համերաշխությանը: Պատգամավորը երկրորդ ընթերցմամբ ներկայացրեց «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը: Նա հույս հայտնեց, որ լրատվամիջոցները միմյանց դեմ դատական գործեր չեն սկսի (դրանք կլինեն ծայրահեղ միջոց), այլ ինքնակարգավորման միջոցով խնդիրը կհարթվի: Հավելենք, որ օրինագծի նպատակն է կարգավորել թերթերից, ամսագրերից եւ էլեկտրոնային կայքերից վերատպումներ կիրառելու համակարգը: Հոդվածներից հատվածներ հրապարակելու դեպքում անհրաժեշտ է նշել սկզբնաղբյուրը: Էլեկտրոնային լրատվամիջոցների հոդվածներից հատվածներ հրապարակելու դեպքում պարտադիր է ակտիվ հղումը: Օրենքի քվեարկությունը տեղի կունենա ԱԺ հաջորդ քառօրյայում:
ՕՐԵՆՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ