ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Բա ինձ վայե՞լ բան է շուկայում լինել կամ աշխատել: Նորմալ մարդու մտքով ո՞նց կարող է նման բան անցնել կամ նրա երեւակայության մեջ տեղավորվել»:

Արամ Քոչարյան News.am

Այստեղ տեղին կլիներ հարցնել` ինչո՞ւ, Դուք «վերին արտի ցորե՞նն եք», պարո՛ն նախկին մարզպետ, թե՞ բարձրաշխարհիկ անձնավորություն եք, որ Ձեզ վայել չէ շուկայում լինել կամ աշխատել: Ուրեմն հազարավոր մարդիկ, որոնք շուկայում աշխատում են, տասնյակ ու հարյուր հազարավոր մարդիկ, որոնք շուկայում լինում են, նորմալ մարդի՞կ չեն: Սա տիպիկ վաղ ֆեոդալիզմի ժամանակվա ճորտատիրոջ մտածելակերպ է: Նման մտածելակերպով մարդիկ պետք է որ այսօր թանգարանային նմուշներ լինեին՝ արդեն բորբոսնած, սակայն, ցավոք սրտի, նրանք շատ են եւ թանգարաններում չեն, ավելին, պաշտոններ են զբաղեցնում եւ գործում են:




Լրահոս