Armenian text to speach

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Եվրոպական ճնշումները շատ ավելի բացասական հետեւանքներ են ունենում մեր անվտանգության համար, քան ՌԴ հետ համագործակցությունը, սկսած նույն սեկտաների գրանցման հետ կապված, ընդհանուր առմամբ «իրավունքների», միասեռական ամուսնությունների եւ այլն: Դա մեր ազգային կերպարին բնորոշ չի»:

Արայիկ Հարությունյան «ՀԺ»

Գաղտնիք չէ, որ ԼՂՀ իշխանություններն ընդամենը ՀՀ իշխանությունների «մինի» տեսակն են եւ, բնականաբար, ունեն նույն ուղղորդված եւ սահմանափակ մտածելակերպը: ԼՂՀ վարչապետն էլ բացառություն չէ. փաստորեն, ըստ նրա՝ Եվրոպա նշանակում է միայն միասեռականություն եւ աղանդներ, այլ բան Եվրոպայում չկա: Վարչապետը մի՞թե չգիտի, որ իր սիրելի Ռուսաստանում նույն այդ երեւույթները՝ մարմնավաճառությունը, միասեռականությունը եւ այլն, պակաս չեն, դեռ մի բան էլ ավել են, հասարակությունը շատ ավելի այլասերված է: Հետաքրքիր է, ըստ նրա՝ ի՞նչն է բնորոշ մեր ազգային կերպարին: Հարբեցողությո՞ւնը:




Լրահոս