Ինչպես պատրաստել սմբուկով ամառային ուտեստ:
Բաղադրամասեր՝
Սմբուկ – 4 հատ
Քաղցր պղպեղ – 2 հատ
Միջին չափի գազար – 1 հատ
Սոխ – 1 հատ
Քացախ – 5 %, 1-2 ճաշի գդալ
Մաղադանոս
Աղ, պղպեղ
Բուսական յուղ
Սխտոր` ըստ ցանկության
Պատրաստման եղանակը՝
Սմբուկը լվանալ, բարակ կտրատել, համեմել աղով: Լավ խառնել մինչև սմբուկի հյութը դուրս տա: Թողնել սառնարանում առնվազն 8 ժամ: Այնուհետ լավ քամել և տապակել բուսական յուղով:
Պղպեղը բարակ կտրատել, գազարն անցկացնել քերիչով: Խառնում ենք սմբուկին, ավելացնում ենք սխտորը, սոխն ու շարունակում տապակել, այնուհետ ավելացնենում ենք քացախը, կանաչին, աղ ու պղպեղով համեմունք ենք և 12 ժամ թողնում ենք սառնարանում: