«Ինձ քարշ տալով տարան, կապեցին ու սկսեցին ծեծել». ինչու էր քաղաքագետ կինը մտել շատրվանների ավազանի մեջ. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է.  «Քաղաքագետ, ՄԻԺԻ հասարակական կազմակերպության հիմնադիր Արմինե Առաքելյանը, ում մայիսի 17-ին Հանրապետության հրապարակի շատրվանների ավազանից բռնությամբ տեղափոխեցին հոգեբուժարան, այլևս վերադարձել է բնականոն կյանք։ Առաքելյանը երեկ մեզ մանրամասներ պատմեց այդ և հետագա օրերին կատարվածից՝ ասելով. «Իրենք անալիզ էին անում իմ դիմադրողականությունը, ես՝ իրենց գործողությունները, թե մինչև ուր, ինչքան հեռու կարող են գնալ իրենք։ Հետո իրենք սկսեցին ինձ գետնով քարշ տալ, տարան, շատ ամուր կապեցին անկողնուն, այնքան ուժեղ, որ արյունս կանգնել էր։ Կապեցին ու սկսեցին խփել, ծեծել»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս