ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր Փարիզում կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Բրյուսելում ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ ԼՂ հարցի շուրջ քննարկում էր անցկացրել:
Մայիսի 16-ին Վիեննայում կայացել էր ՀՀ և Ադրբեջանի նախագահների հանդիպումը: