Եվրամիությունը պատժամիջոցներ կսահմանի Լեհաստանի դեմ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրամիությունը կասկածի տակ է դրել Լեհաստանում օրենքի գերակայությունն ու սպառնում է պատժամիջոցներ սահմանել երկրի դեմ, գրում է Financial Times-ը:

Հաղորդվում է, որ Եվրահանձնաժողովը մեղադրում է Լեհաստանի կառավարությանը նրանում, որ երկրի ազգային Սամանադրական դատարանի հակասական բարեփոխումը հակաժողովրդավարական է և «սիստեմատիկ սպառնալիք» է ներկայացնում երկրում իրավունքի գերակայությանը:

FT-ն գրում է, որ Եվրահանձնաժողովն ավելի վաղ նախազգուշացրել էր լեհական իշխանություններին:

Պարբերականի տեղեկությունների համաձայն՝ եթե փոփոխություններ չարվեն Եվրահանձնաժողովի նախազգուշացումներից հետո, ապա կարող են պատժամիջոցներ սահմանվել Լեհաստանի դեմ՝ ԵՄ նոր օրենքների համաձայն:




Լրահոս