ՀԺ.Աղվան Հովսեփյանը պաշտոնին հրաժեշտ տալուց հետո մեկնել է Հայաստանից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“ՀՀ այլևս նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, օրեր առաջ զբաղեցրած պաշտոնին հրաժեշտ տալուց անմիջապես հետո մեկնել է Հայաստանից։ Ըստ մեր տեղեկությունների, սակայն, նա ընդամենը մի քանի օրով կբացակայի երկրից։ Հովսեփյանի մերձավորները նշում են, թե նա կարճատև հանգստի Է մեկնել ընտանիքի հետ։ Այլ տեղեկությունների համաձայն էլ, նախկին դատախազը գտնվում է Մոսկվայում։
 
Ըստ մեր աղբյուրների, նա սպասողական վիճակի մեջ Է. տեղեկություններ կան, որ թերևս հենց առաջիկա օրերին Սերժ Սարգսյանը հրամանագիր կստորագրի Աղվան Հովսեփյանին որևէ կառույցում պաշտոնի նշանակելու մասին, թե կոնկրետ որ և ինչ պաշտոնի, դեռ հստակ չէ։ Քաղաքական, այդ թվում նաև իշխանական լայն շրջանակների համար առայժմ անհայտ Է մնում նաև, թե ով Է դառնալու Աղվան Հովսեփյանի իրավահաջորդը”,- գրում է թերթը։
 
Մանրամասները՝ այսօրվա համարում
 




Լրահոս