Առավոտ. Խաչիկյանի փողերի լվացման գործը՝ Գյումրիում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեկ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության վճարումների ծառայության Գյումրիի տարածքային ստորաբաժանման մի քանի պաշտոնյաների ու աշխատակիցների դեմ հարուցված քրեական գործի քննությունը: Այս մասին գրում է “Առավոտ” թերթը եւ հավելում. “Նշենք, որ այս գործով մեղադրվում են Գյումրիի տարածքային բաժնի պետ Էդուարդ Վարժապետյանը, գլխավոր մասնագետ Արթուր Աբրահամյանը, վճարվող տեսուչներ Կիմա Փիլոյանը, Անյա Խաչատրյանը, ով փախուստի մեջ է, ինչպես նաեւ վճարումների ծառայության Գյումրիի տարածքային ստորաբաժանման պատասխանատու Ռուբեն Մնացականյանը։ Նա Հ1 հեռուստաընկերության մեկնաբան Նվեր Մնացաանյանի եղբայրն է եւ այս գործով միակ կալանավորվածը։ 
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում




Լրահոս