Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց սահմանել սոցիալական օգնություն` ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված կամ մահացած, կամ անհայտ կորած, կամ հաշմանդամ ճանաչված՝ զինվորական ծառայության մեջ չգտնվող անձանց համար:
Նախագծում ամրագրված է. «եթե կամավորականը զոհվել է, անհայտ կորել է կամ մահվան պատճառ հանդիսացած, կամ հաշմանդամություն առաջացրած վնասվածքը, կամ խեղումը ստացել է հակառակորդի նախահարձակ գործողությունների հետևանքով, կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու, կամ մարտական հերթապահություն, կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ, ապա զոհված կամ անհայտ կորած կամավորականի ընտանիքի անդամի, հաշմանդամ ճանաչված կամավորականի սոցիալական պաշտպանությունն իրականացվում է, համապատասխանաբար, ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողի, ծառայողական պարտականությունները կատարելիս անհայտ կորած զինծառայողի ընտանիքի անդամի և ՀՀ պաշտպանության ժամանակ հաշմանդամ դարձած զինծառայողի համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով»: