Թուրքիայի նորանշանակ վարչապետը մեկնում է Բաքու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անկարան և Բաքուն էներգետիկ ոլորտում մի շարք կարևոր հարցեր կքննարկեն՝ Տրանսատլանտյան գազամուղի (TANAP) կառուցումը, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու ծրագիրը: Այս մասին, ինչպես հաղորդում է TRT Haber-ը, հայտարարել է Թուրքիայի նորանշանակ վարչապետ Բինալի Յըլդըրըմը:

Նրա խոսքով՝ էներգետիկ ոլորտի հարցերից բացի՝ Բաքու այցի ժամանակ կքննարկվի նաև Հարավային Կովկասի իրավիճակն ու Թուրքիայի և Ադրբեջանի միջև երկկողմ հարաբերությունների զարգացումը:

«Ադրբեջանը Թուրքիայի եղբայր պետությունն է»,-ասել է Յըլդըրըմը:

Հիշեցնենք, որ Բինալի Յըլդըրըմը նշանակվել էր Թուրքիայի վարչապետի պաշտոնում մայիսի 20-ին:




Լրահոս