«Կանաչ» և «կարմիր» գույնի ավիատոմսեր` պաշտոնյաների համար. կառավարությունը նոր ծրագիր է մշակում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության այսօրվա նիստում կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց պետական պաշտոնյաների կողմից ավիատոմսերի գնման բնագավառում կանոնակարգերի հետ կապված հաստատելու մասին նախագիծ:

Հարությունյանը նշեց, որ շատերն այս ոլորտում կոռուպցիոն ռիսկեր են տեսել:
Կառավարության աշխատակազմի ղեկավարը ասաց, որ ստեղծվելու է հարթակ, որի միջոցով ամրագրվելու են ավիատոմսերը և գնվեն:
«Հենց որ ֆորմալ առումով ստացվում է գործուղման թույլտվություն, ապա քսանչորս ժամում տոմսը պետք է ռեզերվի», – նշեց նա, հավելելով, որ դրանից հետո նոր կհաստատվի ամրագրումը:

Ըստ այդմ, տոմսերը լինելու են կանաչ և կարմիր գույների: Հարությունյանի խոսքով` կանաչ գույները հնարավորություն կունենան գնել բոլորը, իսկ արդեն կարմիրների դեպքում որոշ բացառություններ կլինեն:
Հարությունյանը հայտնեց, որ բացառություններ կլինեն ՀՀ նախագահի, վարչապետի և ԱԺ նախագահի գործուղումների դեպքում: Վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ առաջարկեց հաշվի առնել բոլոր նախարարությունների կողմից ստացված առաջարկները և վերջնական որոշում կայացնել:




Լրահոս