Նախկին ոստիկանը հաղորդում է տվել, որ իր վերադասը ԱՊՊԱ կեղծ կտրոններ է փակցրել մեքենայի դիմապակուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նաիրի Ս.-ն հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ ճանապարհային ոստիկանությունում աշխատելու ժամանակ՝ 2013 թվականի ամռանը, ՀՀ ոստիկանության Էջմիածնի բաժնի հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել առանց համապատասխան փաստաթղթերի, կեղծ համարանիշերով վարվող «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենա, որի դիմապակու վրա փակցված են եղել ԱՊՊԱ և տեխնիկական զննության կեղծ կտրոններ:

Սակայն իր վերադասը իրեն թույլ չի տվել ավտոմեքենայի վարորդի նկատմամբ կազմել նրա կատարած զանցանքին համապատասխան՝ 100-150 հազ. ՀՀ դրամ տուգանք նախատեսող վարչական իրավախախտման արձանագրություն՝ պահանջելով կազմել ընդամենը 5 հազ. ՀՀ դրամ վարչական տուգանք նախատեսող կեղծ արձանագրություն: Ինքը չի համաձայնել կեղծիք կատարելուն և ապօրինի հանձնարարությամբ 5 հազ. ՀՀ դրամի չափով տուգանք նախատեսող կեղծ արձանագրությունը կազմվել է ՀՀ ոստիկանության մեկ այլ աշխատակցի կողմից:

Բացի այդ, մեկ այլ դեպքով, «ՎԱԶ 21-110» մակնիշի ավտոմեքենայի վարորդի՝ սթափության վիճակի ստուգման ենթարկվելուց հրաժարվելու համար կազմել է 150 հազ. ՀՀ դրամ վարչական տուգանք նախատեսող վարչական իրավախախտման արձանագրություն, սակայն իր վերադասի պահանջով իրավախախտման համար նախատեսված վարչական տուգանքը վճարել են ինքը և իր գործընկերը:

Պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, անցնելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ, 309-րդ և 314-րդ հոդվածների 1-ին մասերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:




Լրահոս