ՉԻ.Դերենիկ Դումանյանն աշխատելու հավես չունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“ՉԻ” տեղեկություններով՝ նախագահականում բավականին դժգոհ են ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի՝ Դերոյի գործունեությունից։
Այս մասին գրում է “Չորրորդ ինքնիշխանություն” թերթը։ Անգամ Սերժ Սարգսյանն ինքն է հետաքրքրվել Դերոյի աշխատանքով՝ նշելով, որ նա չի երեւում ոչ մի տեղ։ Արդյունքում՝ Դումանյանն այս օրերին ընկած է “կարմիր լենտ” կտրելով։
Բանն այն է, որ Համաշխարհային բանկի ծրագրով կառուցված հիվանդանոցների “պոչերը”՝ ամբուլատորիաները, Դերոյի նախկինները չէին հասցրել բացել։ Եվ հիմա Դերոն ընկած ամբուլատորիաներ է բացում՝ ցույց տալով, թե ինքը կարեւոր գործով է զբաղված եւ զարգացնում է ոլորտը։ Մինչդեռ ամբուլատորիաների բացման ծրագրի իրականացման հետ Դումանյանը որեւէ առնչություն չունի։
Ի դեպ՝ նրա “կարմիր լենտ” կտրելու արարողությունը ակտիվորեն լուսաբանվում է TV–ների կողմից։ “ՉԻ” տեղեկություններով՝ նախագահականից հրահանգ է տրված հեռուստաընկերություններին նկարահանել Դումանյանին, որպեսզի նրանք կարողանան Սերժ Սարգսյանի մոտ տպավորություն ստեղծել, որ իր ասած Դերոն աշխատում է։ 
Մանրամասները՝ այսօրվա համարում




Լրահոս