ՀԺ. Քաղաքապետարանից վստահեցրել են, թե շուտով ուղեվարձը կթանկանա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Հայկական ժամանակ”-ը գրում է. “Երեկ մեր թղթակցին հայտնի է դարձել, որ Երևանի հանրային տրանսպորտի ուղեվարձի սակագինը քննարկելու նպատակով հանձնաժողովը, քաղաքապետարանում արդեն իսկ ստեղծվել է։ Դրանում ընդգրկված է 30 հոգի, այդ թվում՝ տնտեսվարողներ։
Ըստ այդ տեղեկությունների՝ հանձնաժողովի կազմում ընդգրկված չեն տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը և “Երևանտրանս” ՓԲԸ տնօրեն Միսակ Համբարձումյանը, որոնց հրաժարականներն արդեն շուրջ երկու ամիս պահանջում են քաղաքացիական ակտիվիստները։ Քաղաքապետարանից, սակայն, առայժմ միայն փոխանցում են, որ հանձնաժողովի ձևավորման աշխատանքները դեռ ընթացքի մեջ են։
Նշենք, որ երևանյան երթուղիները սպասարկող տնտեսվարողներից մեկը մեր թղթակցի հետ զրույցում երեկ չի թաքցրել, որ ամիսներ առաջ իրենք համաձայնել են մասնակցել մրցույթին և 100 դրամ ուղեվարձով սպասարկել երթուղիները, որովհետև քաղաքապետարանից վստահեցրել են, թե շուտով ուղեվարձը կթանկանա։
Մանրամասները՝  այսօրվա համարում




Լրահոս