Հայաստանը կոչ է անում Բունդեսթագին կառչել «Ցեղասպանություն» ձևակերպմանը. DW

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես տեղեկացնում է «DW» գործակալությունը,  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կոչ է արել գերմանացի պաշտոնյաներին 1915 թվականի Օսմանյան Թուրքիայի սպանություններին տալ «Ցեղասպանություն» անունը և չվախենալ Անկարայից: Թուրքիայի նախագահն ու փոխվարչապետը ելույթ են ունեցել հակառակ այդ ձևակերմանը:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Գերմանիայի «Բիլդ» օրաթերթին տված հարցազրույցի ժամանակ ասել է, որ գերմանացի օրենսդիրները կընդունեն ձևակերպումը:

«Ես վստահ եմ, որ Բունդեսթագի պաշտոնյաները այն նույն կերպ են ընդունում և թույլ չեն տա իրենց վախեցնել»,- ասել է Սերժ Սարգսյանը:
Էրդողանը, որ երեքշաբթի օրը հեռախոսազրույց էր ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ, մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է՝ եթե Բունդեսթագը ընդունի Կանաչների բանաձևը, ապա կվտանգի Անկարայի ու Բեռլինի միջև կապերը:
«Պատմությունը պետք է թողնել պատմաբաններին»,- Անկարայում լրագրողներին ասել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմը:




Լրահոս