Ժողովուրդ. Նախարարները առանձին-առանձին կառավարություն են կանչվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Ժողովուրդ”-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ երեկ ՀՀ կառավարության անդամները վարչապետ Տիգրան Սարգսյանի մոտ քննարկել են 2014թ. պետական բյուջեի նախագծի նախնական տարբերակը: Այս մասին գրում է թերթը եւ հավելում.”Մեր տեղեկություններով՝ նախարարները կառավարություն են “կանչվել” տարբեր ժամերի ու եղել իրենց աշխատակազմի ղեկավարների հետ: Կառավարության անդամները վարչապետի սենյակ մտել են առանձին-առանձին ու մոտ 20 րոպե ներկայացրել են բյուջեի իրենց “տարբերակը”: Իսկ վարչապետի կողքին է եղել իր սիրելի ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը։




Լրահոս