Հրապարակ.ՄՄ-ին անդամակցելու հայտի առաջին գիշերը սեպտեմբերի 23-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Սեպտեմբերի 23-ին Սոչիում տեղի կունենա ՀԱՊԿ երկրների հերթական գագաթնաժողովը։ Այն, փաստորեն, Հայաստանի, ինչպես նաև Ղրղզստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու հայտի “առաջին գիշերը” կլինի։ Ասել է թե՝ ՀԱՊԿ գագաթնաժողովը կանցկացվի նոր իրողությունների պայմաններում և նվիրված կլինի ոչ միայն անվտանգության հարցերին։ Ըստ մեր աղբյուրների՝ գագաթնաժողովի ընթացքում քննարկվելու են ՀԱՊԿ ավիացիոն ուժեր ստեղծելու, ինչպես նաև աֆղանատաջիկական սահմանում առկա իրավիճակի հարցեր։
 
Սակայն գագաթնաժողովի պաշտոնական և կուլիսային քննարկումներում առավել էականը Մաքսային միությանը վերաբերող հարցերը կլինեն։ Մեր տեղեկություններով՝ գագաթնաժողովի ընթացքում Սերժ Սարգսյանը հանդիպում-առանձնազրույցներ Է ունենալու Մաքսային միության “աքսակալներ”՝ Բելառուսի հավերժ նախագահ Բատկայի և նույնքան հավերժ Նազարբաևի հետ՝ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության ապագա տեսլականի մասով”,-–գրում է թերթը։
Մանրամասները՝  այսօրվա համարում




Լրահոս