Թուրքիան ճնշո՞ւմ է Գերմանիային. Մերկելը չի մասնակցի քվեարկությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«RT International» գործակալության փոխանցմամաբ ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը չի մասնակցի Առաջին համաշխարհային պատերազմում  Օսմանյան Թուրքիայի կողմից  շուրջ 1.5 միլիոն հայերի սպանությունը որպես «ցեղասպանություն» պիտակավորելու քվեարկությանը:

«Կանցլերը չի մասնակցի քվեարկությանը Գերմանիայի Բունդեսթագում, քանի որ պաշտոնական հանդիպումներ ունի»,- այս մասին չորեքշաբթի օրը «Reuters»-ին հայտնել է Մերկելի մամուլի քարտուղար Քրիստիան Վիրտցը:

Չնայած Մերկելը չի մասնակցի քվեարկությանը, այնուամենայնիվ արդեն նշել է, որ կողմ է բանաձևին:




Լրահոս