Մի խումբ մարդիկ հավաքվել են Բեռլինում Բունդեսթագի շենքի առաջ, որտեղ արդեն մեկնարկել է Հայոց ցեղասպանության մասին բանաձևի քննարկումը։
Հայաստանի, Հունաստանի և մի շարք այլ երկրների դրոշներ պարզած ցուցարարները «Ճշմարտության շղթա» են կազմել՝ կոչ անելով ընդունել Հայոց ցեղասպանության մասին բանաձևը: