Նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի՝ պաշտոնից հնդկական ֆիլմի մոտիվներով հեռացումը, պարզվում է՝ ամենից շատ ազդել է նրա գերդաստանի վրա: Հատկապես հուզվել է Գառնիկիչի եղբայրը՝ ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուբեն Հովսեփյանը, որը երեկ բավական բուռն է արձագանքել “Հրապարակ” օրաթերթի լրագրողի հարցերին, ապա հեռախոսն իբր անջատելուց հետո սկսել է հայհոյել:
Թերթի լրագրողը Ռուբեն Գառնիկիչին հարցրել է. ինչո՞ւ նա չի մեկնել Մոսկվա՝ հայկական եկեղեցու բացմանը, որտեղ, որոշ տեղեկություններով, ապարանցիները և ռուսաստանաբնակ հայ գործարարները Սերժ Սարգսյանի մոտ փորձելու են բարեխոսել՝ փիառ անել Աղվան Հովսեփյանի համար։ ԱԺ պատգամավորը կեսկատակ-կեսլուրջ պատասխանել է, թե իրեն չեն հրավիրել:
“Թե՞ հույսներդ արդեն կտրել եք և համակերպվել, որ Ձեր եղբայրն այլևս գլխավոր դատախազ չի աշխատելու”,- հարցրել է թերթի լրագրողը։ “Չհասկացա, էդ ի՞նչ վերաբերմունք ա, ի՞նչ հույսեր ենք կտրել, կամ ի՞նչ ա նշանակում՝ պիառ են անելու… ղալաթ են արել գրել են, ինչի՞ց պիտի հույսներս կտրենք, խի Հովսեփյան Աղվան մենակ գլխավոր դատախազ եք տեսե՞լ”,- զայրացել է եղբոր շնորհիվ պատգամավոր դարձած Ռուբեն Հովսեփյանը:
Լրագրողը հիշեցրել է, որ իրենք էին այդպես տեսնում, անձամբ Ռուբեն Հովսեփյանն էր վստահ հայտարարում, որ եղբայրը վերանշանակվելու է դատախազ: Բայց Հովսեփյանը նեղացել է և ասել, որ չի ուզում այդ թեմայով խոսել: Ապա նրան թվացել է, թե անջատել է հեռախոսը, ու անցել է հարազատ բառապաշարին՝ դիմելով կողքին գտնվող ինչ-որ մեկին.
“Հլը սրանց նայեք, սրանց մուտիլովկաները… Ձեր տիրոջ մերը…”: Հայհոյել է բարեկիրթ պատգամավորն ու զրուցակցին ներկայացրել, թե ով էր զանգահարողը:
Մանրամասներն այսօրվա համարում