Արցախում զոհված Հրաչյա Գալստյանի ընտանիքը նոր բնակարան ունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

SOS Gyumri բարեգործական ծրագրի բնակարանների թիվն ավելացել է ևս մեկով՝ հասնելով 25-ի։ ՀԷՑ-ը ծրագրին նվիրաբերած 13 բնակարաններին ավելացրել է ևս մեկը։ Բնակարանը հանձնվել է ապրիլի քառօրյա պատերազմում հերոսաբար ընկած Հրաչյա Գալստյանի ընտանիքին։ Բնակարանը հերոսի ընտանիքին է հանձնվել նրա փոքրիկի լույս աշխարհ գալու օրը, ասվում է ծրագրի ֆեյսբուքյան էջում: Այսպիսով՝ 23 բնակարան արդեն փաստացի ունի հասցեատեր։ 1988-ի ավերիչ երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ավելի քան 100 մարդ, ովքեր ապրում էին անմարդկային պայմաններում, տեղափոխվել են գեղեցիկ, կահավորված բնակարաններ։ Եվս 2 բնակարան, որոնք SOS Gyumri ծրագրին պետք է փոխանցեն ԱԺ պատգամավոր Արման Սահակյանն ու ՎԵԳԱ ընկերությունը, պետք է փոխանցվեն անօթևաններին: Կայանալու է նաև բարեգործական աճուրդ: Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սկսել է լայնածավալ հարձակողական գործողություններ, կիրառել է իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները:

ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 13 ԱԹՍ: Ապրիլի 5-ին Մոսկվայում Հայաստանի ու Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբերի պետերի միջև ժամը 12:00-ից կրակի դադարեցման մասին երկկողմանի պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ բանակցություններ անցկացնելու պայմանով: Ապրիլյան ռազմական գործողություններից հետո քայլեր են ձեռնարկվում զինծառայողների սոցիալական պաշտապանության ոլորտը նոր, ինստիտուցիոնալ հարթություն տեղափոխելու ուղղությամբ:




Լրահոս