Խոլերայի համաճարակ չի բռնկվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Առողջապահության նախարարությունը պաշտոնապես հայտարարում է, որ ilur.am կայքէջում հրապարակված տեղեկատվությունը, թե իբր Արագածոտնի մարզի Օշական, Ոսկեվազ և Ոսկեհատ գյուղերում խոլերայի համաճարակ է բռնկվել, իրականությանը չի համապատասխանում: Տեղեկացնում ենք, որ 1998 թվականից ի վեր Հայաստանի Հանրապետությունում խոլերայի ոչ մի դեպք չի արձանագրվել:
Արագածոտնի մարզի Օշական, Ոսկեվազ և Ոսկեհատ գյուղերում օգոստոսի 28-ին և 29-ին բնակչության շրջանում արձանագրվել է աղիքային վարակիչ հիվանդության ախտանշաններով 54 դեպք: Հիվանդները հոսպիտալացվել են “Աշտարակի բժշկական կենտրոն”–ի ինֆեկցիոն բաժանմունքում և “Նորք” ինֆեկցիոն հիվանդանոցում, նրանց տրամադրվել է բժշկական անհրաժեշտ օգնություն և սպասարկում պետպատվերի շրջանակում: Նշված գյուղերում ՀՀ առողջապահության նախարարության և Արագածոտնի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության համապատասխան մասնագետների կողմից կազմակեպվել են բակային համայցեր` նոր դեպքերի վաղ հայտնաբերման և բժշկական օգնության կազմակերպման համար: Բակային համայցերի ընթացքում բնակչության շրջանում իրականացվել է բացատրական աշխատանք աղիքային վարակիչ հիվանդությունների կանխարգելման ուղղությամբ:
Ըստ համաճարակաբանական հետազոտության տվյալների՝ վարակը տարածվել է խմելու ջրի միամոմենտ աղտոտման պատճառով:
Օգոստոսի 28-ին, ինչպես նաև հետագա օրերին խմելու ջրի լաբորատոր հետազոտությունների արդյունքներով դրանում ախտածին մանրէներ չեն հայտնաբերվել:




Լրահոս