
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը որոշում է կայացրել.
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ.
Ֆադեյ ՉԱՐՉՕՂԼՅԱՆԻՆ ազատել Քուվեյթի Պետությունում և Օմանի Սուլթանությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»:
Սերժ Սարգսյանի մեկ այլ հրամանով Մանվել Բադեյանը նշանակվել է Քուվեյթի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Էլ Քուվեյթ):