եպտեմբերի 21-ին նախատեսված է անկախության համազգային երթ: Այն կազմակերպվել է “Ֆեյսբուք” սոցիալական ցանցի միջոցով:
Նախաձեռնողները իրենց հայտարարության մեջ, մասնավորապես, նշել են. “Առաջարկում եմ սեպտեմբերի 21-ին վերահաստատենք Անկախ պետություն ունենալու մեր կամքն ու վճռականությունը ու որպես դրա ապացույց ու վճռականության դրսեւորում կազմակերպենք Անկախության Համազգային Երթ Երեւանով, բոլոր նրանք, ում համար թանկ է անկախ ու ինքնիշխան պետություն ունենալու ձգտումը հրավիրվում են երթին: Որպես Անկախության երթի երթուղի առաջարկում եմ հետեւյալ տարբերակը՝ Փոքր հավաք Ազատության հրապարակում որից հետո երթ Մաշտոցի պողոտայով, Ծածկած շուկայի մոտից կթեքվենք դեպի Պռոշյան փողոց, Պռոշյանից կմտնենք Բաղրամյան պողոտա, մի քանի րոպե դադար կվերցնենք նախագահական նստավայրի դիմաց, այնուհետեւ կշարունակենք երթը Բաղրամյանով դեպի Ազատության հրապարակ, որտեղ էլ կավարտենք մեր երթը: Ո՛չ դրսից պարտադրված որոշումներին: Կեցցե Անկախությունն ու ինքնիշխանությունը”:
Այս պահի դրությամբ՝ երթին մասնակցելու պատրաստակամություն է հայտնել մոտ 1000 հոգի: